Boeing ընկերությունը դադարեցրել է 737 MAX մակնիշի ինքնաթիռների մատակարարումը
Boeing ընկերությունը շարունակում է արտադրել 737 MAX մակնիշի ինքնաթիռներ, սակայն որոշում է կայացրել դրանք ժամանակավորապես չմատակարարել: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը` վկայակոչելով Boeing-ի պաշտոնական ներկայացուցչին:
«Boeing 737 MAX մակնիշի ինքնաթիռները ժամանավորապես չեն մատակարարվի` կապված չվերթների դադարեցման հետ, իսկ արտադրությունը կշարունակվի»,- աղբյուրի փոխանցմամբ` ասել է նա:
Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո, որը 157 մարդու կյանք խլեց, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել էր ԱՄՆ-ի օդային տարածքով Boeing 737 MAX-ի չվերթների դադարեցման մասին: Նման հայտարարություն էին տարածել նաև Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ: Չնայած դրան, ընկերությունը վստահեցրել էի, որ Boeing 737 MAX ինքնաթիռները լիովին անվտանգ են:










