«Եթովպիական ավիաուղիներ»-ի Boeing 737 MAX 8 ինքնաթիռը վթարից առաջ մեծ արագություն է զարգացրել. NYT
«Եթովպիական ավիաուղիներ»-ի Boeing 737 MAX 8 ինքնաթիռի հրամանատարը թռիչքից 3 րոպե անց Ադդիս-Աբեբայի օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել, քանի որ ինքնաթիռը շատ մեծ արագություն է զարգացրել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է The New York Times-ը:
Ըստ աղբյուրի` օդանավի հրամանատարը թռիչքից մեկ րոպե անց հանգիստ ձայնով հայտնել է, որ խնդիրներ են առաջացել «թռիչքի կառավարման» հետ: Երկու րոպե անց դիսպետչերները նկատել են, որ ինքնաթիռը անսովոր շարժվում է, նրա արագությունն ավելին է, քան պետք է լիներ: Երեք րոպե անց հրամանատարը վերադառնալու թույլտվություն է խնդրել, իսկ նրա ձայնը վկայել է, որ նա խուճապի մեջ է: Դիսպետչերները թույլատրել են ինքնաթիռին հետ վերդառնալ օդանավակայան:
Նշվում է, որ ինքնաթիռը կտրուկ աջ է թեքվել և անհետացել ռադարների տեսադաշտից:










