Դավթաշենում Hyundai-ն ու Audi-ն բախվել են միմյանց, ապա Audi-ն շպրտվել ու վնասել է Mercedes, BMW X5, ВАЗ 2106 և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները. Shamshyan.com (տեսանյութ)

11:36 • 15.03.19

Դավթաշենում Երեկ Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում տեղի էր ունեցել ավտովթար: «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել էին Hyundai-ն ու Audi-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը և ներկայացնում դեպքի մասին պատմող տեսանյութ:

Բախման հետևանքով Audi-ն առաջ էր ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենային, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը:

Կայքը հայտնել էր, որ Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes, BMW X5, ВАЗ 2106 և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները: