Եթովպիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում պապիկի հետ առաջին հանդիպմանը մեկնող երեխա է եղել
Մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերից մեկը՝ Ռուբի անունով աղջնակը, Քենյա էր մեկնում՝ հանդիպելու պապիկին, որին նախկինում երբեք չէր տեսել, հաղորդում է CTV News-ը:
Աղջնակն ինքնաթիռ է բարձրացել 34-ամյա մոր, եղբոր և քրոջ հետ: Նրանց հետ է եղել նաև տատիկը, որն ավելի վաղ Օնտարիո քաղաք էր մեկնել՝ ընտանիքին այցելելու:
Երեխային, սակայն, այդպես էլ չի վիճարկվել տեսնել պապիկին. նա ինքնաթիռի մնացած 156 ուղևորների հետ զոհվել է աղետի հետևանքով:
Աղջնակի 60-ամյա պապիկը՝ Քվինսոսը, միանգամից կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին: Վշտահար տղամարդը պատմել է աղջկա՝ Ռուբիի մոր հետ ունեցած վերջին խոսակցության մասին: Կինը պատմել է հորը, որ կարոտել է տունը, սակայն հայտնել է նաև, որ վատ կանխազգացում ունի և վախենում է:
«Նա չգիտեր՝ ինչու այդպիսի վատ կանխազգացում ունի: Դա դստերս հետ վերջին խոսակցությունն էր: Դժվար է հավատալ, որ նման բան է պատահել: Դա ինձ համար մեծ վիշտ է, այժմ ես ինձ սարսափելի մենակ եմ զգում»,- խոստովանել է տղամարդը:
Հիշեցենք, որ կիրակի առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող «Ethiopian Airline» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որում եղել է 35 երկրի քաղաքացի:










