Հնդկաստանում 43-ամյա տղամարդը մահացել է մազերի փոխպատվաստումից հետո
Հնդկաստանի 43-ամյա բնակիչ Շրավան Կումար Չոուդհարին մահացել է Մումբայի կլինիկայում մազերի փոխպատվաստումից հետո: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է The Times og India-ն:
Աղբյուրը նշել է, որ մահվան պատճառը եղել է ալերգիկ ռեակցիան, որը սկսվել է վիրահատության ժամանակ: Փոխպատվաստապումը շտապ դադարեցվել է, սակայն տղամարդու վիճակը շարունակել է վատթարանալ: 12 ժամ անց նա մահացել է:
Բժիշկի խոսքով` մեկ վիրահատության ընթացքում Չոուդհարիին փոխպատվաստվել է երեք անգամ ավելի շատ մազ, քան անհրաժեշտ էր: Սակայն, ինչպես նշել է բժիշկը, հիվանդն ինքն է խնդրել կատարել 9000 մազի փոխպատվաստում: Բարդությունները սկսվել են 3700 մազի փոխպատվաստումից հետո միայն:
Նշվում է, որ վիրահատության համար հնդիկը վճարել է 7,5 հազար դոլար:










