Դուեյն Ջոնսոնը ցույց է տվել առաջին տեսարանը «Ջումանջի» ֆիլմի նկարահանման հրապարակից (լուսանկար)

19:55 • 15.03.19

Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն իր Instagram-ում առաջին լուսանկարն է հրապարակել «Ջումանջի. ջունգլիների կանչը» նոր արկածային ֆիլմի նկարահանումների ընթացքից:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարը երկու օրում համացանցի հիթ է դարձել՝ հավաքելով ավելի քան 5 մլն «լայք»:

Ապագա կինոնկարի սյուժեի մանրամասները դեռևս չեն բացահայտվում: Ֆիլմում Ջոնսոնից բացի նկարահանվում են նաև Ջեք Բլեքը, Քևին Հարթը, Քարեն Գիլանը, Նիկ Ջոնասը, որոնք մասնակցել են նաև նախորդ մասերի նկարահանմանը:

Ֆիլմում նրանց կողքին նոր դերասաններ կհայտնվեն՝ Դենի Գլովերը, Դենի ԴեՎիտոն և Ակվաֆինան: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Walt Disney Pictures կինոընկերության նոր «Ալադդին» անիմացիոն ֆիլմի ամբողջական թրեյլերը հրապարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում YouTube-ում ավելի քան 7 մլն դիտում է հավաքել:

 

Դուեյն Ջոնսոնը ցույց է տվել առաջին տեսարանը «Ջումանջի» ֆիլմի նկարահանման հրապարակից (լուսանկար)