Միջազգային հանրությունը Սիրիայի համար հավաքել է 7 մլրդ դոլար

06:19 • 15.03.19

Սիրիայի հարցով Բրյուսելում կայացած Դոնորների երրորդ միջազգային համաժողովում ավելի քան 85 երկրի և կազմակերպության ներկայացուցիչ երկու օրում հավաքել է 7 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն Մերձավոր Արևելքի այդ երկրի համար, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` համաժողովի մասնակիցները համաձայնել են ՄԱԿ-ի հովանու ներքո աջակցել սիրիական քաղաքական գործընթացներին:  Կողմերը նաև կոչ են արել քայլեր ձեռնարկել Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ:

Նշվում է, որ դոնոր երկրների միջազգային համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ, որին, սակայն ՄԱԿ-ի և Եվրամիության պահանջով չեն մասնակցել Սիրիայի իշխանությունները: