Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանությունում փոխատեղումներ են արվել
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանությունում փոխատեղումներ են տեղի ունեցել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանության Թալինի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ:
«Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։ Հայկ Թումանյանը նշանակվել է Մեծամորի բաժնի պետ»,-ասաց նա:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանն ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։










