Բժիշկները վիրահատել են երգչուհի Յուլյա Նաչալովային. նա շարունակում է կոմայի մեջ գտնվել

14:36 • 16.03.19

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի փիար մենեջեր Աննա Իսաևան kp.ru-ի հետ զրույցում պատմել է նրա առողջական վիճակի մասին՝ մանրամասնելով, որ Star Hit-ի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: 

Ավելի վաղ Star Hit-ը տեղեկացրել էր, որ այսօր բժիշկները վիրահատել են առողջական ծանր վիճակում գտնվող Նաչալովային: Նշվել էր, որ բժիշկները շարունակում են պայքարել երգչուհու կյանքի համար և որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում՝ դեղորայքային կոմայում:

Հայտնի է, որ Նաչալովան հենց ոտնաթաթի հետ կապված խնդիրների պատճառով էր գնացել հիվանդանոց, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Երգչուհու մոտ ուժեղ արնահոսություն էր սկսվել, որը բժիշկները չէին կարողացել արագ դադարեցնել:

Սակայն Իսաևան պատմել է, որ վիրահատությունը տեղի է ունեցել ոչ թե այսօր, այլ ավելի վաղ: Բացի այդ, նա պատմել է, որ ոտնաթաթի վիրահատության մասին պատմությունը ճիշտ չէ: Միևնույն ժամանակ մենեջերը հաստատել է, որ երգչուհին կայուն ծանր վիճակում է և գտնվում է արհեստական կոմայում, սակայն կենսական նշանակություն ունեցող օրգանների ցուցանիշները բարելավվել են:

Ինչ վերաբերում է Star Hit-ի անդրադարձին, ապա նշվում է նաև, որ վիրահատական միջամտությունից հետո Նաչալովան շարունակում է կոմայի մեջ գտնվել: Ներկայում հետվիրահատական բարդացումների մեծ  հավանականություն կա:

«Նա ուշքի չի գալիս, գտնվում է քնի վիճակում, որից նրան դեռևս դուրս չեն բերում: Յուլյայի մոտ թողնում են միայն ծնողներին: Ներկայում որևէ բժշկական միջամտություն չի լինի, բժիշկները պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը: Բժիշկների միակ մտավախությունը թոքերի այտուցման զգալի ռիսկն է»,-ասել է բժիշկը:

Նշվում է, որ 38-ամյա երգչուհին ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ հոդատապ, շաքարային դիաբետ:

Բժիշկները վիրահատել են երգչուհի Յուլյա Նաչալովային. նա շարունակում է կոմայի մեջ գտնվել