Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերվել է անհետ կորած 75-ամյա կնոջ դին. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում ԱԻն ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։
Կայքի տեղեկություններով՝ Մ. Այվազյանն այս տարվա մարտի 14-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից և ուներ հիշողության կորուս։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։










