Նոր Զելանդիայում ահաբեկչության հետևանքով զոհերի ընտանիքների ու տուժածների համար ավելի քան 1,5 մլն դոլար են հանգանակել
Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհերի ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Givealittle հիմնադրամն ավելի քան 1,5 մլն դոլար է հանգանակել: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:
«Սարսափելի հրաձգությունների հետևանքով տասնյակ ընտանիքներ են զոհվել, շատերը տուժել են: Նրանք արժանի են մեր աջակցությանը: Այս էջում ստացված բոլոր նվիրատվությունները կօգտագործվեն Քրայսթչերչում հրաձգությունների հետևանքով տուժածներին և զոհերի ընտանիքներին օգնություն ուղարկելու նպատակով»,- ասվում է հիմնադրամի կայքում:
Այս պահի դրությամբ հանգանակության շրջանակում ավելի քան 33 հազար մարդ է նվիրատվություն կատարել:
Հիշեցնենք, որ սահմռկեցուցիչ ահաբեկչությունը տեղի էր ունեցել երեկ առավոտյան՝ Նոր Զելանդիայի առնվազն երկու մզկիթներում: Հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 48-ը հոսպիտալացվել են: Գործի առթիվ ձերբակալված 3 անձանցից մեկին՝ ավստրալացի Բրենթոն Տարանտին, սպանության մեղադրանք է առաջադրվել:










