Իրաքում քլորի արտահոսքից մոտ 90 մարդ է տուժել

10:01 • 16.03.19

Իրաքի արևելյան Էլ Քուտ քաղաքում քլորի արտահոսքի հետևանքով մոտ 90 մարդ է տուժել, հաղորդում է sputniknews.com-ը՝ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ Բադրին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ջրի մաքրման կայանում: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների մոտ շնչարգելության հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ կան:

Իրաքում ջրից թունավորման դեպքերը հազվադեպ երևույթ չեն: 2018թ.-ին, ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, երկրի հարավային Բասրա քաղաքում աղտոտված ջրից 111 հազար մարդ տարբեր տեսակի հիվանդություններ է ձեռք բերել: