Արմավիրի Սարդարապատ գյուղում այրվել է IVECO մակնիշի բեռնատար

09:36 • 16.03.19

Մարտի 16-ին` ժամը 02:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում այրվում է «IVECO» մակնիշի բեռնատարը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 04:08-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի խցիկը և շարժիչը. տուժածներ չկան: