Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան
Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան:
«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարել է բաբախել», - գրել է վերջինս Instagram-ում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկները վիրահատել են Նաչալովայի ոտքը: Դրանից առաջ երգչուհուն տեղափոխել էին մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը վատ ինքնազգացողության պատճառով: Նրա վիճակը ծանր էր գնահատվում: Նրան արհեստական կոմայի մեջ են գցել, այնուհետև տեղափոխել վերակենդանացման բաժանմունք:
Նաչալովան 7 ալբոմ է թողարկել: Նա երկար աշխատել է հեռուստատեսությունում և մասնակցել բազմաթիվ ճանաչում ունեցող նախագծերի, վարել է Один в один հաղորդաշարը Россия-1 հեռուստաալիքով:










