Յուլյա Նաչալովայի հայրը հայտնել է դստեր մահվան պատճառը

22:39 • 16.03.19

Երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ պորդյուսեր Վիկտոր Նաչալովը, զրուցելով Москва լրատվական գործակալության հետ, նշել է, որ դստեր մահվան պատճատը թարախակույտն (աբսցես) է եղել:

 «Մահվան պատճառը թարախակույտն է: Քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկությունները կհայտնենք ավելի ուշ», - ասել է Նաչալովը:

 Ավելի վաղ երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան հայտնել էր, որ Նաչալովան մահացել է 38 տարեկան հասակում:

Լրատվամիջոցները հայտնել էին, որ երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացման պատճառով: Նրա վիճակը ծանր էր գնահատվում: Նա բուժում էր ստանում մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում:

 

 

 

 

Յուլյա Նաչալովայի հայրը հայտնել է դստեր մահվան պատճառը