Կապանի 44-ամյա բնակիչի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ. Shamshyan.com
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստանալով՝ պարզել են, որ Շղարշիկ բնակավայրում ոմն Ռոբերտ ապօրինի թմրամիջոցներ է պահում և օգտագործում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կապանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ոմն Ռոբերտը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Քարամյանն է։ Նույն օրը Շղարշիկ բնակավայր տանող ճանապարհին Կապանի ոստիկանները հայտնաբերում են Ռ. Քարամյանին, ով փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացնում իր կողմից օգտագործվող հողամասի տնակում պահված 1 լիտր պլաստմասե շշի մեջ պատրասված թմրամիջոցի նմանվող սպիտակավուն հեղուկ զանգվածը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերում են նաև թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։










