Հայազգի «Ֆրեդի Մերկուրին» տպավորել է ռուսական մանկական «Ձայն»-ի ժյուրիին և հանդիսատեսին (տեսանյութ)

14:07 • 16.03.19

Ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող մանկական «Ձայն» երաժշտական հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանի կույր լսումների հերթական փուլին է մասնակցել հայազգի Ռոբերտ Բագրատյանը՝ Դոնի Ռոստովից:

Տասներեքամյա տղան կատարել է բրիտանական Queen ռոք խմբի The show must go on հիթը՝ իր տպավորիչ կատարմամբ հիացնելով և՛ ժյուրիին, և՛ հանդիսատեսին:

Ռոբերտի կատարման ընթացքում նրան երեք հոգանոց ժյուրիից շրջվել են երկուսը՝ Սվետլանա Լոբոդան և Վալերի Մելաձեն, մինչդեռ դահլիճը հոտնկայս ծափահարել է ու «բրավո» բղավել:

Նշենք, որ Ռոբերտը որոշել է համալրել Լոբոդայի թիմը:

 

 

Հայազգի «Ֆրեդի Մերկուրին» տպավորել է ռուսական մանկական «Ձայն»-ի ժյուրիին և հանդիսատեսին (տեսանյութ)