Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

10:58 • 19.03.19

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը, գրում է asbarez.com-ը։


Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից՝ մայրաքաղաքի Պալերմո արվարձանում հայկական համայնքի կենտրոնին մոտ Գուրրուչագա փողոցում։


Քաղաքապետարանը հիմնադրամին թանգարանի կառուցման համար 30 տարի է հատկացրել, որը կարող է երկարաձգվել։


Թանգարանի շրջանակում կստեղծվի նաև Արգենտինայում հայկական հետքի արխիվ, ինչպես նաև ցեղասպանության գրադարան և արխիվ։


Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրների շարքում է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ․ իրականացված 1,5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել։


2007թ․-ին Արգենտինայում ապրիլի 24-ը, ի հիշատակ Հայոց ցեսապանության, մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր է հռչակվել։

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի