Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը

10:15 • 19.03.19

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կյանքի 94-րդ տարում վախճանվել է ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մառլեն Խուցիևը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։


Ռեժիսորը հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին, սակայն ավելի ուշ նրա վիճակը բարելավվել էր, իսկ մարտի 16-ին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։


Խուցիևի հայտնի ֆիլմերից են «Գարունը Զարեչնայա փողոցում» («Весна на Заречной улице»), «Հուլիսյան անձրևը» («Июльский дождь»), «Անվերջություն» («Бесконечность»), «1941 թվականի մարդիկ» («Люди 1941 года ») և այլն։

Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը