«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թրեյլերները կինոյի պատմության մեջ ռեկորդային դիտումներ են գրանցել

23:12 • 19.03.19

Հոլիվուդյան «Վրիժառուները. եզրափակիչ» սպասված ֆիլմի թրեյլերները ռեկորդային թվով դիտումներ են ունեցել՝ դառնալով կինոյի պատմության մեջ ամենատարածվածները:

Ինչպես նկատում է Корреспондент-ը՝ հղում անելով Marvel Studios-ի թվիթերյան հաղորդագրությանը, առաջին թրեյլերն ավելի մեծ տարածում է գտել, քան երկրորդը:

Կինոնկարի առաջին թրեյլերը մեկ օրում 289 մլն դիտում է ունեցել, իսկ երկրորդը՝ 268 մլն: Առաջատար եռյակը եզրափակում է «Վրիժառուների» նախորդ մասի՝ «Անվերջության պատերազմ» ժապավենի թրեյլերներից մեկը:

 

 

 

«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թրեյլերները կինոյի պատմության մեջ ռեկորդային դիտումներ են գրանցել