Յուլիա Նաչալովայի մահվան լուրը մի քանի ժամ գաղտնի է պահվել

05:26 • 19.03.19

Այն մասին, որ Յուլիան Նաչալովան մահացել է, հանրությունն իմացել է մի քանի ժամ անց միայն: Երգչուհու ներկայացուցիչը` Աննա Իսաևան, ասել է, որ մահվան լուրը  գաղտնի է պահվել մինչև Նաչալովայի 11-ամյա դստեր` Վերայի Լոնդոնից վերադառնալը, հաղորդում է Life.ru-ն:

«Քանի որ լուրն անմիջապես կտարածվեր, մենք որոշեցինք միտումնավոր երգչուհու մահվան մասին մի քանի ժամ ուշ հայտնել, որպեսզի Վերան կարողանա հանգիստ ինքնաթիռ նստել և հասնել Մոսկվա: Նաչալովայի մահանալու ժամանակ աղջիկն արդեն Լոնդոնի օդանավակայանում էր»,- նշել է Իսաևան:

Աղբյուրի փոխանցմամբ` 11-ամյա Վերան դասընկերների հետ էքսկուրսիայի էր մեկնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Երգչուհու նախկին ամուսինը` ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինն, աղջկան դիմավորել էր օդանավակայանում և հայտնել վատ լուրը:  

Ի դեպ, Յուլիա Նաչալովայի ընտանիքը դեռ չի որոշել` Վերան կապրի իրենց, թե հայրիկի հետ: «Մի կողմից կա սիրող հայր, մյուս կողմից` սիրող տատիկ և պապիկ, պետք է նաև հաշվի առնել Վերայի կարծիքը»,- ասել են երգչուհու ընտանիքում:

Նշվում է, որ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը «թե ֆինանսապես և թե մարդկային առումով` որպես լավ հայր, մշտապես եղել է աղջկա կողքին»:

Յուլիա Նաչալովայի մահվան լուրը մի քանի ժամ գաղտնի է պահվել