Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին

20:24 • 20.03.19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

 

Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին