«Բժիշկներին չի կարելի մեղադրել». Յուլյա Նաչալովայի հայրը պատմել է երգչուհու վերջին օրերի մասին (լուսանկարներ)
Ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը, kp.ru-ի հետ զրույցում պատմել է երգչուհու վերջին օրերի մասին: Նա ընդգծել է, որ 38-ամյա դստեր մահվան հարցում բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան:
«Տեղի է ունեցել ուժեղագույն աբսցես՝ արյան վարակում. նրա սիրտը չի դիմացել: Այստեղ հարցը բժիշկների մեջ չէ, պարզապես մենք չափազանց ուշ նրանց դիմեցինք: Յուլյայի ոտքի մատին կոշտուկի պես փոքրիկ վերք կար: Շատ էր ցավում: Սկզբում նա ինքնուրույն էր փորձում բուժել, բայց երբ ոտքն ուռեց ու կարմրեց, շտապօգնություն կանչեցինք»,-պատմել է հանգուցյալի հայրը:
Նա մանրամասնել է, որ վիրահատությունից հետո երգչուհին իրեն շատ լավ էր զգում, շփվում էր ընկերների հետ ու կատակում, որ «անպայման երգելու է»:
Սակայն դրանից հետո արյան վարակում է տեղի ունեցել:
Նաչալովը մանրամասնել է, որ դուստրն իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն էլ անորեքսիայի հետևանք էր:

















