Համացանցում է հայտնվել Տարանտինոյի՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:06 • 20.03.19

Համացանցում է հայտնվել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը, այն հրապարակվել է YouTube-ի Sony Pictures Entertainment ալիքի էջում:

Քրեական դրաման ներկայացնում է մի դերասանի կյանքի պատմություն, որը փորձում է իր կրկնորդիչի հետ միասին հաջողություններ գրանցել ժամանակակից կինոարտադրության աշխարհում: Այս իրադարձությունները զարգանում են «Ընտանիք» կոչվող հանցավոր ցանցի կազմակերպած հանցագործություններին զուգահեռ:

Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Ֆիլմում նաև նկարահանվել են Ալ Պաչինոն, Դակոտա Ֆանինգը, Թիմ Ռոտը, Մարգո Ռոբին և Լյուք Փերին, որի համար այս դերը վերջինն է դարձել:

Նշենք, որ Փերին մահացել է մարտի 4-ին սրտի կաթվածից:

Համացանցում է հայտնվել Տարանտինոյի՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)