Վալերի Մելաձեն համերգի ժամանակ իրականացրել է հայ պատանու երազանքը (տեսանյութ)

15:32 • 20.03.19

Ազգությամբ վրացի ՌԴ երգիչ Վալերի Մելաձեն վերջերս Ռուսաստանի Կեմերովո քաղաքում ունեցած համերգի ժամանակ բեմում հայազգի Ռուբեն Աթաբեկյանի հետ իր երգերից մեկն է կատարել:

Համերգի ժամանակ Ռուբենը բեմ է բարձրացել ու խնդրել երգչին կատարել իր երազանքը, այն է՝ իր հետ դուետ երգել: Մելաձեն սիրով կատարել է պատանու ցանկությունը:

«Շատ դրական հույզեր էին: Շնորհակալ եմ Վալերի Շոթաևիչին նման համերգի համար: Սա այս տարվա լավագույն օրն էր»,- գրել է հայ պատանին Instagram-ի իր էջում՝ տեղադրելով տեսանյութը, որում հայտնի երգչի հետ կատարում է «Դերասանուհի» («Актриса») երգը:

 



Վալերի Մելաձեն համերգի ժամանակ իրականացրել է հայ պատանու երազանքը (տեսանյութ)