Հրապարակվել են «Եվրատեսիլ-2019»-ի գլխավոր բեմի լուսանկարները

13:18 • 20.03.19

Համացանցում հրապարակվել են «Եվրատեսիլ-2019» համաեվրոպական երգի մրցույթի գլխավոր բեմի առաջին լուսանկարները: Հրապարակումն արվել է մրցույթի Eurovision Song Contest ինստագրամյան էջում:

Հայտնի է, որ մրցույթի բեմի դիզայնը վստահվել է ոլորտի մասնագետ Ֆլորիան Ուեյդերին:

Լուսանկարները հավանել են տասնյակ հազարավոր հետևորդներ, որոնց մեծ մասի կարծիքով՝ բեմի դիզայներական լուծումները հետաքրքիր են:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019»-ը կայանալու է 64-րդ անգամ՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 16-ին, մինչդեռ հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 18-ին:

Հայաստանը մրցույթում ներկայացնում է երիտասարդ երգչուհի Սրբուկը՝ Walking Out երգով: Նա ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում:

 

Image may contain: crowd

No photo description available.

Image may contain: crowd

Հրապարակվել են «Եվրատեսիլ-2019»-ի գլխավոր բեմի լուսանկարները