«Խոստանում եմ վերադառնալ ու ամեն ինչ երգել». Ելենա Վաենգան հիվանդության պատճառով չեղարկել է համերգները

15:53 • 20.03.19

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ելենա Վաենգան հիվանդության պատճառով չեղարկել է համերգները, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում:

«Ուժեղ հիվանդացել եմ. երգելու ձայն չունեմ»,-գրել է 42-ամյա Վաենգան:

Նա մանրամասնել է, որ Սիզրանում, Սարատովում, Վոլգոգրադում և Սամարայում չեղարկված համերգները կկայանան ավելի ուշ: Դրանց ամսաթվերը հայտնի կդառնան այս շաբաթ:

«Կվերադառնամ ու ամեն ինչ կերգեմ, խոստանում եմ»,-հավելել է Վաենգան:

 

 

«Խոստանում եմ վերադառնալ ու ամեն ինչ երգել». Ելենա Վաենգան հիվանդության պատճառով չեղարկել է համերգները