Ջոն Տրավոլտան և Հելեն Միրենն ընթրել են Պեսկովի հետ (տեսանյութ)

11:43 • 21.03.19

Հոլիվուդյան աստղ Ջոն Տրավոլտան, ինչպես նաև օսկարակիր դերասանուհի Հելեն Միրենը ներկա են եղել մոսկովյան Ritz Сarlton հյուրանոցում կազմակերպված գալա ընթրիքին՝ երեկոյի ընթացքում գտնվելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի շրջապատում:

Ինչպես նշում է ria.ru-ն, գալա ընթրիքը կազմակերպվել է դասական արվեստի ոլորտում BraVo մրցանակաբաշխության դափնեկիրների և հյուրերի համար: Բուն մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել նախօրեին՝ Մեծ թատրոնում, իսկ Տրավոլտան և Միրենը եղել են միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում:

Բացի այդ, ընթրիքին ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող ռուս պարող Սերգեյ Պոլունինը, իռլանդացի երաժիշտ Քրիս դե Բուրգը, ամերիկացի երաժիշտ Մայքլ Բոլթոնը:

Հետաքրքրական է, որ ռուս երգիչներ Ֆիլիպ Կիրկորովին և Նիկոլայ Բասկովին նստեցրել են արևմտյան աստղերից հեռու, ինչը նրանց դուր չի եկել: Ավելի ուշ Կիրկորովը տեղափոխվել է Տրավոլտայի կողքն ու ակտիվ զրույց սկսել: Նրանց շփումն ընդհատել է միայն Պեսկովի ժամանումը: ՌԴ նախագահի խոսնակը ողջունել է հոլիվուդյան աստղերին:

Ավելի ուշ Տրավոլտան բեմ է բարձրացել ու ողջույնի խոսք ասել՝ ընդգծելով, որ «անցած երեկոն, անկասկած, եղել է իր երկար կյանքի ամենաառանձնահատուկ երեկոներից մեկը»:

«Տաղանդներն այնքան շատ էին, որ նրանցով կարելի է լցնել տիեզերքը»,-ասել է դերասանը՝ հավելելով. «Մոսկվա՛, բրա՛վո»:

Մինչդեռ ռուսական ծագմամբ Հելեն Միրենն իր ելույթում ասել է. «Իսկ հիմա բոլորդ կլռեք, քանի որ խոսելու եմ ես՝ Ելենա Միրոնովաս: Ես առաջին անգամ Մոսկվայում եմ եղել 1969թ.՝ Շեքսպիրյան թատրոնի հետ: Մեր ներկայացումների առաջին շարքերում նստած էին տատիկներ, որոնք Շեքսպիր էին դիտում անգլերենով: Նրանք այնպիսի զգացմունքային տարվածությամբ էին նայում, որ հենց այդ ժամանակ ինչ-ինչ բաներ հասկացա ռուսների մասին, հասկացա՝ որքան խորն է ձեր հոգին և ինչպես եք դուք հասկանում պոեզիան»:

 

Image result for Траволта и Миррен поужинали с Песковым

Image result for Траволта и Миррен поужинали с Песковым

 Image result for Траволта и Миррен поужинали с Песковым

 

Ջոն Տրավոլտան և Հելեն Միրենն ընթրել են Պեսկովի հետ (տեսանյութ)