Լոլիտան մեկնաբանել է առողջական խնդիրներ ունենալու մասին լուրերը
Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան մեկնաբանել է առողջական խնդիրներ ունենալու մասին լուրերը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, երգչուհին հերքել է առողջական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններն ու հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե Լոլիտայի ինքնազգացողությունը վատացել է Դոնի Ռոստով քաղաքում համերգից հետո: Մասնավորապես՝ Telegram-ի Baza ալիքը հաղորդել էր, որ 55-ամյա երգչուհին ուշագնաց է եղել և հազիվ է լքել բեմը: Նաև նշվել էր, որ նրա համար շտապօգնություն են կանչել:
Լոլիտան հայտնել է, որ այժմ առողջական վիճակի ստուգումներ ինքն ու իր թիմն անցնում են ամեն համերգից հետո, հենց այդ պատճառով էլ շտապօգնության մեքենան «հերթապահում է» ետնաբեմում: Երգչուհին հիշեցրել է, որ անցյալ տարի համերգներից մեկի ժամանակ ինքը հիպերտոնիկ կրիզ է տարել, ինչից հետո իրենք որոշել են ռիսկի չդիմել ու համապատասխան ստուգումներ անցնել պարբերաբար:
«Դա արվում է ամեն համերգից հետո: Դա նախազգուշական միջոց է, մենք պարզապես սկսել ենք սիրել ինքներս մեզ», - նշել է Լոլիտան:










