Netflix-ը ժամանակակից ֆիլմ կնկարահանի «Երեք հրացանակիրների» մասին
Ամերիկյան Netflix ընկերությունը սկսում է Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրը» վեպի նոր էկրանավորումը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր ֆիլմի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է, որ այն նկարահանվելու է «էքշն» ժանրի համապատասխան՝ «Առաքելությունն անիրագործելի է» ժապավենի ոճով:
Ֆիլմն արդեն պրոդյուսերներ ունի: Նրանք են Սքոթ Գլասգոլդը, Բրայան Ունքլեսը, ինչպես նաև Էրիկ Նյումանը:
Ալեքսանդր Դյումայի վեպում գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարի ժամանակների Ֆրանսիայում: Դ՛Արտանյան անունով երիտասարդը ժամանում Է Փարիզ, որպեսզի ընդունվի թագավորական պահազորի շարքերը, բայց մերժում Է ստանում: Ավելի ուշ նա հանդիպում Է հրացանակիրներ Աթոսին, Պորտոսին և Արամիսին:










