Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի պաշտոնական պաստառը
Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը հրապարակել է մեծ պահանջարկ վայելող «Գահերի խաղը» սերիալի 8-րդ՝ վերջին եթերաշրջանի պաշտոնական պաստառը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վեց մասից բաղկացած եզրափակիչ եթերաշրջանը կցուցադրվի ապրիլի 14-ից:
Ավելի վաղ հրապարակվել էր նոր եթերաշրջանի թրեյլերը, որից դատելով՝ առջևում լարված պայքար է սպասվում:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ HBO հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստասերիալն էկրանին է 2011թ.-ից ի վեր և այդ ընթացքում արդեն 38 «Էմմի» է ստացել:












