Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Ինչպես նշում է ria.ru-ն, հոլիվուդյան աստղն ընդգծել է, որ առաջվա պես սիրում է դիտել դրանում իր և դերասանուհի Ումա Տուրմանի կուլտային դարձած պարի տեսարանը:
«Չէ՞ որ ձեր դուրը գալիս է դա նայել, վերհիշել: Իմ դուրն էլ է գալիս: Ճիշտն ասած՝ ես դրանից չեմ հոգնում: Ինձ համար հաճելի է գիտակցելը, որ իմ կերպարները հիշվող են: Դա ինձ ստիպում է մտածել, որ ստեղծել եմ ինչ-որ առանձնահատուկ, հիշվող, մարդկանց համար կարևոր բան»,-ասել է Տրավոլտան:
Նրա խոսքով՝ իր կյանքը փոխած գլխավոր երկու ֆիլմերն են «Շաբաթօրյա երեկոյի տենդ»-ը և «Քրեական ընթերցվածք»-ը:










