Ինստագրամյան օգտատերը հում ձկից արվեստի ուտելի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

11:19 • 22.03.19

Ինստագրամյան ակտիվ օգտատեր mikyoui00-ն, որին կարելի է խոհարարական դիզայնի իսկական վարպետ համարել, հրապարակում է սննդի ձևավորման այնպիսի լուսանկարներ, որոնց դիտումից հետո համոզվում ես՝ տաղանդավոր մարդու ձեռքերում նույնիսկ սովորական սնունդն է «արվեստի գործ» դառնում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, ստորև ներկայացված ուշագրավ աշխատանքներն առավել հետաքրքիր է դարձնում այն փաստը, որ դրանց հեղինակը դիզայների կամ նկարչի կրթություն չունի: Սակայն փոխարենը նա միշտ էլ մեծ սեր է ունեցել սննդի պատրաստման, դրա գեղեցիկ ձևավորման ու ինքնատիպ մատուցման նկատմամբ:

Նա ցանկացել է իր հետաքրքրությունը փոխանցել որդուն, սակայն հասկացել է, որ փոքր տղային դրանով հետաքրքրելն այդքան էլ հեշտ չէ, ու ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է դիմել «խորամանկության»:

Արդյունքում տղամարդը սկսել է աշխատել առավելապես ձկնեղենի հետ՝ որդուն ցույց տալով՝ ինչպես կարելի է միսը ճիշտ կտրատելու և ձևավորելու արդյունքում արվեստի ուտելի գործեր ստեղծել:

Նրանք սկսել են պատրաստել ճապոնական խոհանոցի ազգային կերակուրը՝ սաշիմին, որը պատրաստվում է տարբեր տեսակի ձկների հում ֆիլեից, այլ ծովամթերքից:

«Իմ աշխատանքն արվեստի կամ դիզայնի հետ որևէ առնչություն չունի: Ես սկսեցի ձկնեղենով աշխատել, որպեսզի որդուս սովորեցնեմ՝ ինչպես է պետք կտրատել միսն ու սաշիմի պատրաստել»,-նշել է տղամարդը:

 

Image result for @mikyoui00

No photo description available.

No photo description available.

Image may contain: food

No photo description available.

No photo description available.

Image result for @mikyoui00

Image result for @mikyoui00

Image result for @mikyoui00

Image result for @mikyoui00

Image result for @mikyoui00

Ինստագրամյան օգտատերը հում ձկից արվեստի ուտելի գործեր է ստեղծում (լուսանկարներ)