Մահացել է «Спят усталые игрушки» երգի առաջին կատարողը

14:33 • 23.03.19

Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս երգչուհի Վալենտինա Դվորյանինովան՝ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հանրահայտ «Спят усталые игрушки» երգի առաջին կատարողը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, երգչուհին մահացել է մարտի 22-ին՝ տարեցների համար նախատեսված մերձմոսկովյան մասնավոր պանսիոնատներից մեկում:

Նրա ընկերուհու խոսքով՝ Դվորյանինովան միայնակ էր, երեխաներ չուներ և ամբողջ կյանքում ապրել է հանրակացարանում:

Ըստ նախնական տվյալների՝ Դվորյանինովային կհուղարկավորեն մարտի 25-ին:

«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը հեռարձակվում է 1964թ.:

 

Մահացել է «Спят усталые игрушки» երգի առաջին կատարողը