Գալկինը պարզաբանել է, թե ինչու են Պուգաչովայի հոբելյանական համերգի տոմսերն այդքան թանկ

09:12 • 23.03.19

Ապրիլի 17-ին Կրեմլում տեղի կունենա ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Ինչպես նշում է woman.ru-ն, երգչուհու երկրպագուները և անգամ աստղերը զարմացել են տոմսերի խիստ բարձր գնից, և երգչուհու ամուսինը՝ հաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը, վերջերս բացատրել է, թե ինչով է պայմանավորված համերգի տոմսերի բարձր գինը:

«Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում Գալկինը հայտնել է, որ, չնայած տոմսերի աստղաբաշխական գներին, համերգասրահում ազատ տեղ չի մնացել:

Երգչուհու ամուսինը կարծում է, որ տոմսերի գների շուրջ իրարանցումը վերավաճառողների մեղքով է առաջացել:

«Տոմսերի մի մասը ձեռք են բերել վերավաճառողները, բայց մենք դրա համար ոչինչ չենք կարող անել: Դուման դեռևս շահարկման մասին օրենք չի ընդունել: Համացանցում սարսափելի գներ են, բայց մենք դրա հետ ոչ մի կապ չունենք: Մարդիկ ցանկանում են վերավաճառել տոմսերն ու գումար աշխատել»,- պարզաբանել է հումորիստը:

Գալկինը նաև ապագա համերգի հետ կապված մի քանի գաղտնիք է բացահայտել, մասնավորպես՝ նա հայտնել է, որ Պուգաչովան բոլոր երգերը կենդանի ձայնով կկատարի, ինչպես նաև նոր երգեր կներկայացնի հանդիսատեսին:

Գալկինը պարզաբանել է, թե ինչու են Պուգաչովայի հոբելյանական համերգի տոմսերն այդքան թանկ