Յուլյա Նաչալովայի ծնողներն ամեն ինչ կպատմեն եթերում. Անդրեյ Մալախովը հաղորդում է պատրաստել երգչուհու մասին (տեսանյութ)

20:28 • 23.03.19

Կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի ծնողները հարցազրույց են տվել հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին: Համացանցի օգտատերերը, իմանալով այդ մասին, կիսվել են երկու ճամբարի. մի մասը շնորհակալություն է հայտնել ողբերգությունը լուսաբանելու համար, մյուս մասը մեղադրել է հաղորդավարին երգչուհու մահվան հաշվին գումար վաստակելու մեջ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Մալախովի Привет, Андрей! շոուի նոր թողարկման հերոսներն են դարձել ռուս երգչուհու ծնողները: Россия 1 հեռուստաալիքի ինստագրամյան էջում կարճ հատված է հրապարակվել հաղորդման նկարահանումից:

Կարճ հոլովակի շրջանակներում Մալախովը ցավակցելով գրկում է Նաչալովայի մորը՝ չկարողանալով զսպել արցունքները: Բացի այդ, նա ներողություն է խնդրում երգչուհու հորից:

Մալախովը տեղեկացնում է, որ երգչուհու ծնողները շաբաթ կպատմեն ամեն ինչ:


Յուլյա Նաչալովայի ծնողներն ամեն ինչ կպատմեն եթերում. Անդրեյ Մալախովը հաղորդում է պատրաստել երգչուհու մասին (տեսանյութ)