Յուլիա Նաչալովան խոստովանել էր, որ պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ

06:41 • 23.03.19

Ռուս երգչուհի Յուլիա Նաչալովան մահից առաջ լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է նորից ամուսնանալ: Այդ մասին հաղորդում է Известия-ն:

Ըստ աղբյուրի` երգչուհին նշել է, որ իր երգացանկում կա Նոր տարվա և Սուրբ Ծնունդի մասին երգ, սակայն նրա գործընկերները հաճախ այն այլ կերպ էին կատարում` «Նոր տարի` նոր ամուսին»: Նաչալովան խոստովանել էր, որ լրջորեն մտածում է երրորդ ամուսնության մասին:

Երգչուհին նույնիսկ պատմել էր իր նոր ընտրյալի մասին, ում հետ նրան տեսել էին նախորդ տարվա ամռանը: Նա Նիժնի Նովգորոդի դատավոր Վյաչեսլավ Կուդրիան էր: Նշվում է, որ Նաչալովան նրան ծանոթացրել էր դստեր` Վերայի հետ:

Աղբյուրը գրել է, որ Յուլիայի հոգեհանգստյան արարողությանը Վյաչեսլավին  թույլ չեն տվել մտնել այն սրահ, որտեղ երգչուհու հարազատներն էին հավաքվել:

Յուլիա Նաչալովան խոստովանել էր, որ պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ