Երգիչ Նիկոլայ Նոսկովն ինսուլտից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ
Ռուս երգիչ Նիկոլայ Նոսկովն ինսուլտից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, հաղորդում է Dni.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ երգիչը մասնակցել է պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի նոր երգի շնորհանդեսին: Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը Instagram-ում հրապարակել է Նոսկովի լուսանկարը` նշելով, որ երգիչը եկել էր լսելու երիտասարդ կատարող Ալեքսանդր Իվանովին, որը ելույթ է ունենում IVAN կեղծանվամբ:
Նշվում է, որ 2017թ. գարնանը Նիկոլայ Նոսկովն ինսուլտից հետո վիրահատվել է: Ավելի ուշ, 2018 թ. սեպտեմբերին երգիչը երկրորդ անգամ է ինսուլտ տարել: Հիմա նա առողջությունը վերականգնելու փուլում է:










