Անջելինա Ջոլին կհեռանա կինոյից. լրատվամիջոցներ

12:52 • 24.03.19

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելիա Ջոլին կհեանա կինոյից՝ նոր կյանք սկսելու, գրում է The Sherbrook Times-ը՝ աղբյուրին հղումով:

Պարբերականը նշում է, որ դերասանուհին որոշել է Լոս Անջելեսից, որտեղ ծնվել և ապրել է մինչ այժմ, տեղափոխվել Նյու Յորք և անգամ մտածում է թատերական կարիերա սկսելու մասին:

Ջոլիի մտերիմների խոսքով՝ նման փոփոխության պատճառը նրա ամուսնուց՝ հայտնի դերասան Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ծանր գործընթացն է:

Պարբերականի համաձայն՝ կինոյից հեռանալու պատճառներից կարող է լինել նաև այն, որ ամուսնալուծության ժամանակ դերասանուհու գործընկերներից շատերը չեն աջակցել նրան, դրա համար վերջին ժամանակներս նրան դժկամորեն են նոր դերեր առաջարկում: