Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը

18:46 • 24.03.19

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզում կայանալիք Christie's աճուրդում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, խոսքը Պիկասոյի կտավներից մեկի մասին է, որը պատրաստված է թանաքով: Այն գնահատվում է 250 000-300 000 եվրո: Աճուրդն անցկացվելու է մարտի 28-ին:

Նկարի վրա պատկերված են ֆլեյտահարուհին և մերկ կնոջ կերպար: Այն ստորագրված է Picasso PARIS և թվագրվում է 1932-ի հոկտեմբերի 22-ին: Այն վերագրվում է Պիկասոյի ստեղծագործական արվեստի սյուրռեալիստական ժամանակաշրջանին:

Նկարը նախ պատկանել է Պիկասոյի գործակալ և ընկեր Դանիել Անրի Կանվեյլերին, ում նկարիչը նվիրել էր էսքիզը: Այժմ այն պատկանում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին:

 Ստեղծագործությունը նվիրված է Պիկասոյի ընկերուհի Մարիա Թերեզա Վալտերին, ում համար նա թողել էր կնոջը՝ ռուս բալերինուհի Օլգա Խոխլովային:

Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը