Վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Դիմա Բիլանը պարգևատրման արարողությանը ներկայացել է հենակներով

15:30 • 26.03.19

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհել հայտնի երգիչ Դիմա Բիլանին, որը պարգևատրմանը ներկայացել է հենակներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտնի է, որ միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի շենքում մարտի 25-ին՝ Մշակույթի գործչին նվիրված օրը:

«Ես, կարծես, մարզիկ չեմ, թեև այսօր այսպիսի սարքերով եմ», - ասել է երգիչը:

Instagram-ի իր էջում Բիլանը լուսանկար է հրապարակել պարգևատրման արարողությունից:

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նախ իր երկրպագուներին, այնուհետև ՌԴ մշակույթի նախարարությանը, իր հայրենի Կաբարդա-Բալկարական Հանրապետությանն ու իր հետ աշխատած ուսուցիչներին:

«Ուրախ եմ ծառայելու մարդկանց հոգիներին: Շնորհակալ եմ այս գնահատականի համար, լինել պետքական՝ դա ամենակարևոր գաղափարներից է: Հաճելի է պաշտոնապես գնահատված լինել երկրի ղեկավարի կողմից»,- գրել է Բիլանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիլանին ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել:

 

Վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Դիմա Բիլանը պարգևատրման արարողությանը ներկայացել է հենակներով