Լեոնտևի թիկնապահը, փորձելով «պաշտպանել» երգչին, հետ է հրել ծաղկեփունջ նվիրել ցանկացող աղջնակին (տեսանյութ)

13:54 • 26.03.19

Ռուս հայտնի երգիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևի թիկնապահը, փորձելով «պաշտպանել» նրան, հետ է հրել աղջնակին, որը ցանկանում էր սիրելի երգչին ծաղկեփունջ նվիրել:

Լեոնտևի 70-ամյակին նվիրված համերգն անց է կացվել Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգասրահում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչի թիկնապահը կոպտորեն հետ հրում ծաղկեփունջը ձեռքին աղջնակին:

Հանդիսատեսն ուշադրություն է դարձրել նաև երգչի տարօրինակ պահվածքին. վերջինս երկրպագուի ձեռքից վերցրել է ծաղկեփունջը և անմիջապես այն «նետել» թիկնապահին:



Լեոնտևի թիկնապահը, փորձելով «պաշտպանել» երգչին, հետ է հրել ծաղկեփունջ նվիրել ցանկացող աղջնակին (տեսանյութ)