Հրապարակվել է նոր «Սարդ մարդը» ֆիլմի 3 նոր պաստառ (լուսանկարներ)
«Սարդ մարդը. Տնից հեռու» նոր ֆիլմի ստեղծողները հրապարակել են երեք նոր պաստառ, որոնցից առաջինում կոմիքսային սուպերհերոսը Բեռլինում է, մյուսում՝ Վենետիկում, իսկ երրորդում՝ Լոնդոնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա նշանակում է, որ նոր ֆիլմում գործողությունները տեղի են ունենալու աշխարհի տարբեր անկյուններում:
Գլխավոր հերոս Փիթեր Փարքերին մարմնավորում է Թոմ Հոլանդը, որի խաղընկերներն են Ջեյք Ջիլենհոլը, Զենդայա Քոուլմանը, Մայքլ Քիթոնը, Սեմյուել Էլ Ջեքսոնը:
Նոր ֆիլմում «Սարդ մարդ»-ն ու նրա ընկերները մեկնել են ԱՄՆ-ից ու իրենց արձակուրդն են վայելում Եվրոպայում՝ չկասկածելով անգամ, թե այնտեղ իրենց ինչ արկածներ են սպասվում:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018թ. հուլիսին՝ Անգլիայում, այնուհետև շարունակվել են Չեխիայում, Վենետիկում, Նյու Յորքում:
Դրա պրեմիերան կկայանա հուլիսին:













