Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Ռալֆ Յիրիկյանի  «մարտահրավերի» կազմակերպումը շարունակվում է

15:23 • 27.03.19

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությունը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված` «մարտահրավերի» կազմակերպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, շարունակվում է:

Ռալֆ Յիրիկյանի «մարտահրավերն» ընդունած ՀՀ կապի, տրանսպորտի ու տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այն ուղղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որն էլ իր հերթին «մարտահրավեր» է փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:  Նախարարի «մարտահրավերի» հասցեատերն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է: 

Նախաձեռնության մասնակիցն ընթերցում է Թումանյանի որևիցե քառյակ և «մարտահրավեր»-ը փոխանցում է այն մասնակցին, որին ինքն է որոշում:

Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Ռալֆ Յիրիկյանի  «մարտահրավերի» կազմակերպումը շարունակվում է