Իսլանդական գեղատեսիլ կիրճը փակվել է Ջասթին Բիբերի երկրպագուների պատճառով (լուսանկարներ)

11:32 • 27.03.19

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին մեղադրել են նրա համար, որ նա դարձել է պատճառներից մեկը, ինչի համար զբոսաշրջիկների համար փակվել է Իսլանդիայում գտնվող Ֆյաորարգլուֆուր գեղատեսիլ կիրճը:

Հիշեցնենք, որ այստեղ են անցկացվել երգչի «I'll show you» երգի տեսահոլովակի նկարահանումները, ինչից հետո, զմայլվելով գեղատեսիլ վայրով, նրա երկրպագուների հոսքն այստեղ չի դադարում:

Ինչպես գրում է Daily Mirror-ը, զբոսաշրջային չափից դուրս ինտենսիվ հոսքի պատճառով Իսլանդիայի այս գեղատեսիլ վայրը կարող է լուրջ վնասներ կրել, մասնավորապես՝ վնասվում է տարածքի լանդշաֆտը: 

Նշվում է, որ Ֆյաորարգլուֆուր կիրճը փակ կմնա մինչև ամառ:  

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, օրերս Բիբերը հայտարարել է որոշ ժամանակով երգարվեստը լքելու որոշման մասին: 

«Ես փնտրտուքի մեջ էի, փնտրում էի փորձերի ու սխալների ճանապարհով, ինչպես և մեզնից շատերը: Եվ այժմ ես կենտրոնացած եմ որոշ խորքային խնդիրների վերացման վրա, որոնք ունեն մեզնից շատերը, այդպես ես չեմ «կիսվի», կպահպանեմ ամուսնությունս ու կլինեմ այնպիսի հայր, ինչպիսին ուզում եմ լինել», - ասել է Բիբերը:

 

 

 

 

Իսլանդական գեղատեսիլ կիրճը փակվել է Ջասթին Բիբերի երկրպագուների պատճառով (լուսանկարներ)