Միշտ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսը՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը Լոս Անջելեսում մասնակցում է նոր ֆիլմի (Hustlers) նկարահանումներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա աստղն ընդմիջումների ընթացքում եղել է փեսացուի՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:
Պարբերականը նկատում է, որ Լոպեսը շատ երիտասարդ ու ոճային տեսք է ունեցել նկարահանման հրապարակում՝ կրելով կիպ տաբատ, ջինսե բաճկոն: Բացի այդ, Լոպեսի գրկում փոքրիկ շուն է եղել, որին նա անընդհատ փաղաքշել է:
Ռոդրիգեսը Լոպեսին ամուսնության առաջարկ է արել մարտի 9-ին՝ Բահամյան կղզիներում համատեղ հանգստի ժամանակ: Նա գեղեցկուհուն է տվել 4,5 մլն դոլարանոց մատանի ու Instagram-ում հայտնել, որ Լոպեսն իրեն «այո» է ասել:
Լոպեսն արդեն երեք ամուսնության փորձ ունի, մինչդեռ նրա ներկայիս ընտրյալը մեկ անգամ է ամուսնացած եղել:
















