«Գահերի խաղ»-ի երկրպագուները հայտնաբերել են աշխարհով մեկ թաքցված երկաթե 6 գահից 5-ը (լուսանկարներ)
Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը, որն աշխարհով մեկ թաքցրել է կուլտային դարձած «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի երկաթե գահի վեց օրինակ՝ սերիալի երկրպագուներին տալով ուշագրավ առաջադրանք՝ գտնել այդ աթոռները, պարգևատրել է հաջողության հասածներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրպագուները գտել են վեց աթոռից 5-ն ու համապատասխան լուսանկարներով ապացուցել դա: Նմուշները հայտնաբերվել են Շվեդիայում, Իսպանիայում, Բրազիլիայում, Անգլիայում և Կանադայում:
Առաջինը եղել են անգլիական Օքսֆորդի բնակիչներ Ալեքս Բոուրինգն ու Թոմ Մոլին Սափեյը:
HBO-ի պայմանի համաձայն՝ աթոռները պետք է հայտնաբերվեն մինչ «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի պրեմիերան՝ ապրիլի 14-ը: Այժմ մնացել է մեկ աթոռ:
Հետաքրքրական է, որ աթոռները հայտնաբերողները պարգևատրվել են ոսկյա թագերով: Թե իսկապես թագերը ոսկուց են պատրաստված՝ չի նշվում:


















