Ջոլին կարող է ստանձնել Marvel-ի «Հավերժները» ֆիլմում Քլոե Չժաոյի դերը. Deadline

12:51 • 28.03.19

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին բանակցություններ է վարում Marvel ընկերության «Հավերժները» (The Eternals) ֆիլմում Քլոե Չժաոյի դերի շուրջ, գրում է Deadline պորտալը:

Ըստ աղբյուրի՝ խոսքը գերմարդկանց ռասայի մասին պատմող Marvel-ի նոր նախագծի մասին է, որի ներկայացուցիչները Երկիր մոլորակի առաջին պաշտպաններն են եղել:

Նշվում է, որ Disney ընկերությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Ջոլիի հետ տարվող բանակցությունների մասին լուրերը:

 

Ջոլին կարող է ստանձնել Marvel-ի «Հավերժները» ֆիլմում Քլոե Չժաոյի դերը. Deadline