Շվեյցարական ժամացույցները կընդգրկվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Շվեյցարիայի ժամագործությունը կճանաչվի համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս: Ինչպես հաղորդում է Euromag-ը, Շվեյցարիան և Ֆրանսիան ժամագործական բարձրագույն արվեստն ու ժամագործական տեխնոլոգիաները ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու համատեղ հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ:
Հաղորդվում է, որ այս հարցով որոշումը կկայացվի 2020-ի նոյեմբերին: Շվեյցարացի ժամագործ վարպետների աշխատանքները հայտնի են ողջ աշխարհում: Տարածքային առումով ժամագործությունը հիմնականում տարածված է Ժնևից մինչև Շաֆհաուզեն ընկած տարածաշրջանում, ինչպես նաև մինչև Ֆրանսիայի հետ սահմանային բնակավայրեր:
Հայտնի է, որ Շվեյցարիայի մշակույթի հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ ներկայացված հայտում նշվում է նաև երաժշտական արկղիկների և մեխանիկական ռոբոտների պատրաստման տեխնոլոգիան:










