Բրիտանական Her's ռոք խմբի երաժիշտները մահացել են ԱՄՆ-ում ավտովթարի ժամանակ
Բրիտանական Her's ռոք խմբի երաժիշտներ Սթիվեն Ֆիցպատրիկն ու Օդուն Լադինգը զոհվել են ԱՄՆ-ում ավտովթարի ժամանակ, խմբի անդամներն ԱՄՆ էին մեկնել հյուրախաղերի շրջանակում:
Ինչպես գրում է Daily Star-ը, լիվերպուլցի երաժիշտների ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգում:
Զոհվել է նաև խմբի մասնակիցների տուր-մենեջեր Թրևոր Էնգելբրեքսոնը:
Her's խմբի անդամները ծանոթացել են Լիվերպուլի կատարողական արվեստների ինստիտուտում, 2017 թվականին խումբը թողարկել է իր առաջին ալբոմը:










